
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ իր թիմին հաղթանակը այնքան էլ հեշտ չտրվեց:
«Բորուսիայի» հետ կցանկանայի խաղալ ամեն շաբաթ: Ինձ դուր են գալիս նման խաղեր: Հիանալի մարզադաշտ, ֆանտաստիկ մթնոլորտ և բարդ մրցակից, ինչի մասին էլ կարելի է երազել: «Բավարիան» մեծ քայլ առաջ կատարեց. պետք չէ մոռանալ, որ հանդիպման ավարտից 5 րոպե առաջ 1:0 հաշվի ժամանակ «Բորուսիան» գոլ խփելու հնարավորություն ուներ»,-Ռոբենի խոսքերը մեջբերում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը: