
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը աշխարհի 2014-ի վիճակահանության արդյունքները:
Հոլանդիայի հավաքականն Իսպանիայի, Չիլիի և Ավստրալիայի ընտրանիների հետ հայտնվել է միևնույն խմբում:
«Ես Կասիլյասին գոլ խփելու 2-րդ հնարավորություն կունենամ: Իսպանիան ամենաուժեղ մրցակիցն է: Ինչ վերաբերվում է մրցաշարի ֆավորիտին, ապա կնշեի Բրազիլիայի ընտրանուն»,-Ռոբենի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ 2010-ի աշխարհի առաջնությանն Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականների միջև հանդիպմանը Ռոբենը, մեն-մենակ դուրս գալով Իկեր Կասիլյասի դեմ, չկարողացավ գրավել դարպասը, Կասիլյասը ոտքով ետ մղեց Ռոբենի հավածը և թիմին փրկեց գոլից: