Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Լուդոգորեցի» նկատմամբ տարած հաղթանակին և նշել.

«Մենք առաջինը բաց թողեցինք գոլ և պետք է լավ խաղայինք: Դրանում ինչ-որ չափով մեղավոր էին բոլորը, իսկ ես՝ առաջին հերթին: Կարևորը մեզ հաջողվեց խաղը մեր ձեռքը վերցնել: Դա ողջ թիմի արժանիքն է: Այժմ մեզ սպասվում է «Ատլետիկի» դեմ հանդիպումը, որում հաղթելը մեզ համար շատ կարևոր կլինի»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: