Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարաել է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չէ: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Մենք դուրս եկանք Չեմպիոնների լիգայի կիսաեզափակիչ, և այստեղ կարող է ամեն ինչ պատահել: Հաշվի առնելով վերջին խաղերում ցուցադրած մեր խաղամակարդակը' կարելի է ասել, որ մենք այլևս ֆավորիտ չենք: Եթե կարողանանք «Ռեալի» դեմ ցուցադրել մեր լավագույն խաղը, ապա կարող ենք դուրս գալ եզրափակիչ: Ունենք բոլոր նախադրյալները դա անելու համար»,-նշել է Ռոբենը: