Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը չի մասնակցի Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք առաջիկա դիմակայությանը: Այս մասին ֆուտբոլիստն ասել է հոլանդական Evers Staat Op ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Ռոբենը վնասվածքը ստացել էր Եվրո 2016-ի որակավորման փուլում Իսլանդիայի դեմ հանդիպմանը: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած խաղն ավարտվել էր հոլանդացիների պարտությամբ՝ 0:1 հաշվով, իսկ Ռոբենն ստիպված էր եղել դաշտը լքել առաջին խաղակեսում: 31-ամյա ֆուտբոլիստի մոտ ձախ ոտքի մկանային վնասվածք է:
«Բավարիա» - «Բորուսիա» դիմակայությունը կլինի հոկտեմբերի 4-ին, Մյունխենում: