Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայությանը: Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
«Սա գերմանական կլասիկո է: Այն, ինչ տեղի է ունեցել անցյալում և մեր չեմպիոն դառնալը ոչ մի նշանակություն չունեն: Բոլոր մտքերը միայն եզրափակչի մասին են»,- դարպասապահի խոսքը մեջբերում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը:
«Բավարիան» հաղթելու դեպքում կդառնա գավաթի 18-ակի դափնեկիր, դորտմունդցիների համար հաղթանակը 4-րդը կլինի այս մրցաշարում: