Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված 1937-1938 թվականների բռնաճնշումների հետեւանքով տուժած անձանց իրավական եւ սոցիալական մի շարք խնդիրների:
 
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին լրացուցիչ ուսումնասիրել քննարկված հարցերը եւ զեկուցել իրեն հետագա անելիքների մասին: