Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բակո Սահակյանը Քաշաթաղի Հոչանց համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ շրջանի համայնքի ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Կառավարության անդամները ներկաների քննարկման են ներկայացրել Քաշաթաղի զարգացման առաջնահերթությունները:

 


Նախագահը նշեց, որ պետությունը շարունակելու է Քաշաթաղում իրականացվող ծրագրերը, նոր անելիքներ են ուրվագծվում՝ ջրամատակարարման բարելավումից մինչև գյուղատնտեսության զարգացում:
Բ. Սահակյանը վերջում հավելեց, որ Քաշաթաղը այսուհետ ևս լինելու իշխանությունների և անձամբ իր ընդգծված ուշադրության կենտրոնում»: