Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Հադրութ քաղաք եւ հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանում իրականացված աշխատանքներին ու 2014թ. նախատեսվող ծրագրերին:

 

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է շրջանի համաչափ առաջընթացի ապահովումը՝ նշելով, որ արտադրական նոր հզորությունների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է արդիականացնել նաեւ արդեն իսկ գործողը՝ հիմնական շեշտը դնելով առկա ներուժի արդյունավետ օգտագործման վրա:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: