Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ: