Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հրավիրել է խորհրդակցություն' նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման և վերահսկողության իրականացման հարցերին:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին' վերոհիշյալ ուղղություններով աշխատանքների պատշաճ իրականացման կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: