«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Արդարադատության նախարարը հայտարարագրել է վեց բնակարան ու մեկական այգետնակ, հողամաս ու անհատական բնակելի տուն: Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Նրա սեփականության մասն են համարվում նաեւ մետաղադրամների ու գեղանկարների՝ առանձին–առանձին 8 միլիոն դրամը գերազանցող հավաքածուները:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 806 հազար դրամ եւ ստացվել նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում