«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեւանի քաղաքապետարանը վերջերս 2017 թ. գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Պարզվում է՝ Սեւանի քաղաքապետարանում պլանավորում են նաեւ հուղարկավորությունները:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը 2017 թ. գնումների փոփոխված պլանի համաձայն՝ ծաղիկների հետ նախատեսում է նաեւ ծաղկեպսակներ գնել: Ի դեպ՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու համար կառույցը նախատեսում է 250 հազար դրամ ծախսել:
Սեւանի քաղաքապետարանի զավեշտի սահմանը ծաղկեպսակներով չի սահմանափակվում: Նախատեսվելիք մահվանը գալիս է փոխարինելու ուրախությունը: Էլ ի՞նչ ծաղիկ, առանց շոկոլադ: 20 կգ շոկոլադ կգնեն, որի 1 կգ–ն արժե 5000 դրամ: Ընդհանուր առմամբ շոկոլադ գնելու համար կառույցը 100 հազար դրամ կծախսի:
Կառավարության հայտարարած ծախսերի կտրուկ նվազեցման ֆոնին Սեւանի քաղաքապետարանը պլանավորել է նաեւ կոնյակներ գնել:
Այսպես՝ 5 տարվա հնեցման կոնյակներ գնելու համար կծախսվի 288000 ՀՀ դրամ: 10 տարվա հնեցման կոնյակներ էլ են գնելու, որոնց համար կծախսվի 125000 ՀՀ դրամ:
Իսկ 15 տարվա կոնյակ ձեռք բերելու հարցում ուտել–խմելու ավանդույթներով առանձնացող մարզի քաղաքապետարանը «տնտեսել» է: 15 տարի հնեցման երկու կոնյակ են գնելու, յուրաքանչյուրի գինը՝ 47450 դրամ է: Միայն այդ կոնյակների վրա 94900 ՀՀ դրամ կծախսեն:
Ընդհանուր հաշվով՝ կոնյակների վրա քաղաքապետարանը 507900 ՀՀ դրամ կծախսի:
Հավելենք, որ Սեւանի քաղաքապետը Սարգիս Մուրադյանն է, ով ուղիղ մեկ տարի առաջ է ընտրվել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում