Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները եւ գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի է դարձել, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով է մեկնել, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ եւ ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը: ԵՊՀ ռեկտորը սակայն, նախընտրեց զարմացածի կեցվածք ընդունել և շտապեց լրագրողներին տեղյակ պահել, որ ինքը ընդհանրապես չգիտի թե ովքեր են իր ԲՈՒՀ-ում նման արտոնություններից օգտվում, այն պարագայում, երբ ԵՊՀ-ում գնալով վիճակը լարվում է։ Մասնավորապես 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը։ Տասնյակ դասախոսներ պատրաստվում են ազատվել աշխատանքից։ Նրանք մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը՝ այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը։
Կրթական համակարգի անկատարության, անմխիթար վիճակի եւ մնացած «ան»-երի պատճառահետեւանքային կապը ոչ միայն երկրում ձեւավորված քաոսային կառավարումից է բխում, որից արդեն քսան տարի է տուժում են սերունդները, այլեւ նրանից, թե ովքեր են կանգնած այդ ամենի թիկունքում եւ ումի՞ց է, ի վերջո, կախված համակարգի լավ լինելը' առանց տարատեսակ «ան»-երի: Խոսքն ամենեւին էլ միայն կրթության նախարարին չի վերաբերում (դա առանձին թեմա է), քանի որ կրթությունը խոցելի է ոչ թե նախարարության կաբինետներում, այլ մեծ մասամբ հենց տեղերում' բուհերում: Եվ այս տարիների ընթացքում մամուլում նրա անվան հետ կապվում է ամենայն բացասականը, ինչը կարող է ընդհանրապես կապվել կրթական համակարգի ներկայացուցչի անվան հետ' է՞լ չքողարկվող ու համատարած կաշառակերություն, է°լ պետական միջոցների մսխում ու ակնհայտ ոչ արդյունավետ օգտագործում, է°լ հեռակա ուսուցման կամայական ընդունելություն ու առհասարակ' ընդունելությունների ոչ օրինական գործընթաց, է°լ կադրային սխալ քաղաքականություն, որի արդյունքում բուհը լքեցին որակյալ մասնագետները, փոխարենն այն համալրվեց գրեթե անգրագետներով, է°լ կոլեկտիվը յուրայինների ու «ստուկաչներ» բաժանելու երեւույթներ… Թվարկել կարելի է անվերջ: Ու թեեւ այս ամենը կատարվում է իշխանությունների աչքակապության ներքո, առավել ցավալին այն է, որ այս ամենի արդյունքում ուղղակի արժեզրկվեց «մայր բուհ» հասկացությունը, եւ այն այսօր իր իմիջով հավասար է ցանկացած «Հայբուսակ»-ի կամ «Հյուսիսային համալսարան»՚-ի:
Խրախճանք ժանտախտի ժամանակ...
13:03 - 7.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
14/07/19 10:00
Խրախճանք ժանտախտի ժամանակ կամ Մարությանի պահած միակ խոստումը
28/12/17 12:30
Խրախճանք ժանտախտի ժամանակ...
27/03/15 09:33
Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ
20/08/13 07:17
Խրախճանք ժանտախտի ժամանակ
22/05/20 14:08
Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են, բայց դեռ չգիտեն այդ մասին
10/06/15 11:43
Էլիտար հարսանիքները խրախճանքներ են՝ ժանտախտի ժամանակ
16/10/24 15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան