Անկարան Իբլիդ նահանգում անվտանգության հարցով համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ «Մենք կապահովենք անվտանգությունն Իբլիդում եւ կհամագործակցենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա։
Թուրքիայի վարչապետը ընդգծել է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին դեէսկալացիայի ապահովման կարեւորությունը, հաղորդում է Daily Sabah-ը։