Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում այն բանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, երկիրը հարաբերություններ Է զարգացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Դրանք գործընթացներ են, որոնք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար, եւ այստեղ ոչ մի անհարմարություն չի կարող լինել: Մենք աշխատանք ենք տանում երկու ուղղությամբ Էլ եւ բարդություններ չենք տեսնում»,- ասել Է դեսպանը Մոսկվայում կայացած մամուլ ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարայում «մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին»: