Կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համայնքերի խոշորացումներից հետո բնակչությանը մատուցվող ծառայությունների որակին՝ նշելով. 

«Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու 

նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիանալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորելու ուղղոթյամբ»,-ասաց վարչապետը՝ ավելացնելով որ արդեն իսկ ստեղծվել են թվով 19 կենտրոններ, որոնք սոցիալական ծառայություններ են մատուցելու: 

 

Մատուցվող ծառայությունների որակը վերահսկելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ տասնօրյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով առաջարկներ։

Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բաձրացման ուղղությամբ: