Հյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամի լուծման ռազմական տարբերակը «կործանարար հետեւանքներ» կունենա։

Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է AFP–ը։

Նա ընդգծել է, որ Վաշինգթոնն իրավունք ունի պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին, սակայն կոչ է անում դիվանագիտական ջանքեր գործադրել։ «Ուժի կիրառումը ավերիչ հետեւանքներ կունենա։ Ես կարծում եմ, որ ոչ ոք դա չի ուզում, մենք կշարունակենք դիվանագիտական լուծումներ փնտրել»,– ասել է նա եւ հավելել, որ ԱՄՆ-ն իրավունք ունի պաշտպանվել եւ պաշտպանել իր դաշնակիցներին։

Ստոլտենբերգը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ–ն չի պլանավորում ռազմական ներկայություն ապահովել աշխարհի այդ հատվածում եւ Տոկիոյից ու Սեուլից նման դիմում չի ստացել