ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն' հոկտեմբերի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 22-ը։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 6 դեպք։

 

Բացահայտվել է գողության 29, խարդախության 19, խուլիգանության, կողոպուտի, անձի առևանգման, ապօրինի ծառահատման 2-ական դեպք և յուրացման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու կաշառակերության 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք։

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: