«Ժամանակ» թերթը գրում է.
«Չի բացառվում, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրվի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում։
Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքական համակարգի հետ կապված լուրջ փոփոխություններ, եւ շատ անդամ երկրներ ուզում են հստակ պատկերացնել, թե ում հետ են գործ ունենալու ստորագրումից հետո:
«Թեպետ ավելի լավատեսական ժամկետներ են նշում փորձագետները, բայց ես չեմ բացառում, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչեւ ապրիլ-մայիս: Կան ԵՄ անդամ երկրներ, որոնց համար կարեւոր է՝ ով է լինելու ՀՀ ղեկավարը, եւ կուզենային իշխանության գլխին տեսնել արեւմտամետ գործիչ, եւ նրանց համար Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձը գուցե կասկածների առիթ տա։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե Ռուսաստանի հետ ինչպիսի խնդիրներ ունեն ԵՄ անդամ մի շարք երկրներ»,- նշեց Նավասարդյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում