ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 20-27-ը կուղևորվի ասիական տարածաշրջան: Նա նախ կլինի Սաուդյան Արաբիայում, այնուհետև Կատարում: Այդ մասին նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

 

«Էր-Ռիյադում պետքարտուղար Թիլերսոնը կմասնակցի Սաուդյան Արաբիայի ու Իրաքի կառավարությունների համատեղ խորհրդի առաջին նիստին: Նա նաև կհանդիպի սաուդյան տարբեր առաջնորդների հետ և կքննարկի Եմենի հակամարտությունը, Ծոցի երկրների միջև շարունակական վեճը, Իրանի, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Այնուհետև Թիլերսոնը կմեկնի Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի առաջնորդներին և ԱՄՆ ռազմական ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում և այլն: