ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 20-ին ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադ՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ մտնող վեց երկրների ղեկավարների հետ հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է AFP-ն:

 

 

Մինչ այդ Էր Ռիադ են ժամանել արաբական միապետությունների ղեկավարները:

 

 

Ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի ղեկավարը Պարսից ծոցի իր գործընկերների հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը, Իրանի հետ հարաբերությունները, համագործակցությունը տարբեր բնագավառներում՝ որպես Քեմպ Դեւիդի գագաթնաժողովի շարունակություն, որը տեղ է ունեցել 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: