Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սկսել է շրջագայությունը Պարսից ծոցի երկրներով, հուլիսի 23-ի երեկոյան ժամանել է Քուվեյթ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Էրդողանը հանդիպել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ: Զրույցի ընթացքում քննարկման կենտրոնական թեմաներից է եղել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես Սիրիայից, Պաղեստինից և Իրաքից: 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել էր թագավորության արքա Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը:

Հուլիսի 24-ին Էրդողանը կլինի Կատարում: