«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Արեւմտյան Հայաստանում հայկական դպրոց կառուցել եւ այդ նպատակով հաճախ է լինում այնտեղ։
Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անհաջողակ գտնվեց բոլոր ձեռնարկումների մեջ՝ սկսած պատգամավորական գործունեությունից։
Նա ձախողվեց նաեւ որպես ՀՀ նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանի հետ հայտնի հանդիպման ժամանակ հետաքրքրվելով տիկին Ռիտայի որպիսությամբ եւ այլն։ Հուսանք, որ բոլոր գործերը տանուլ տալուց հետո Րաֆֆին կհաջողի դպրոցաշինության մեջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: