Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրները հաստատել են բազմաբովանդակ, դեպի ապագան միտված հարաբերություններ, որոնք հիմնված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդներ միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ է արձանագրել, որ 2017թ. հունիսին Տաջիկստանի նախագահ Է. Ռահմոնի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատեցին հայ-տաջիկական հարաբերությունները առավել բարձր մակարդակի հասցնելու երկկողմ հետաքրքրությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու միջազգային հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար կապերի
խորացմանը:
Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Սիրոջիդին Ասլովը նշել է, որ փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության սկզբունքերի վրա հիմնված հայ-տաջիկական հարաբերություններն այս ժամանակահատվածում հասել են համագործակցության բարձր մակարդակի՝ ընդգծելով, որ մեծ ծավալի համատեղ աշխատանք է իրականացվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ:
Արտգործնախարար Ասլովը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված ավանդապես սերտ կապերն ու հագեցած երկխոսությունն այսուհետ ևս կնպաստեն հայ-տաջիկական բազաբնույթ կապերի համակողմանի զարգացմանը միտված նպատակների իրականացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
19:12 - 21.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
08/09/20 13:31
Այս տարի լրացավ Իրանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որին որևէ անդրադարձ չեղավ
28/06/23 15:31
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
30/05/19 12:10
Ուրուգվայի ԱԳՆ-ն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 27-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարություն է տարածել
27/03/17 19:40
Հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները նամակներ են փոխանակել
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
02/07/24 09:20
«Ժողովուրդ». ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ պետական պարգեւի չի արժանացել
14/06/24 15:40
ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
07/05/24 12:35
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները
30/03/24 10:40
EurActiv. Չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների վատթարացմանը՝ երկկողմ առևտուրը զարգանում է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան