Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: