Prime Crime-ի փոխանցմամբ՝ աշխատանքային շաբաթվա սկիզբը Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների համար նշանավորվեց գողական աշխարհի երկու վետերանների ձերբակալությամբ։

Նրանցից մեկը հանդիսանում է 70-ամյա վրացի «օրենքով գող» Նուգզար Ախվլեդիանին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է Չիպա մականունով։ Նրան բռել են պետավտոտեսուչին կաշառելիս։

Երկրորդը հանդիսանում է 82-ամյա նախկին «օրենքով գող» Վիլյամս Ամիրխանյանը (Վիլիկ), ում բռնել են գրպանահատության համար։ Նա տիտղոսը կորցրել էր դեռևս 80-ականներին։ Չնայած պատկառելի տարիքին, նրան կալանքի տակ են վերցրել։