Դերասան Արմեն Ջիգարխանյանը կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկիից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել: այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ դերասանը խնդրել է դատական նիստերն անցկացնել փակ ռեժիմով: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի կինը նրանից ամեն ինչ խլել է:
Դերասանին միջին ծանրությամբ հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին: Ընդ որում, Ջիգարխանյանը հիվանդանոց է ժամանել ինքնուրույն, առանց որևէ փաստաթղթի և խնդրել է ոչ մեկի տեղեկություն չտրամադրել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ 38-ամյա կնոջը: