Ըստ հրապարակախոս Մարինե Պետրոսյանի՝ այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ շատ մեծ դեր են խաղում սոցիալական ցանցերը, մասնավորապես Ֆեյսբուքը, որի հնարավորությունը չկար 2008-ին: Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս քննարկել, քննադատել, և այս առումով շարժումը տարբերվում է 2008-ից: «Եթե այնպես լինի, որ շարժումն արագ գնա դեպի մարում /չեմ ուզում այդպես լինի/, կարծում եմ այլ շարունակություն կունենա, անհետևանք չի մնա», ասել է հրապարակախոսը:
Հիմա հասարակությունը քաղաքականապես շատ ավելի հասուն է, սակայն 2008-ի շարժումը քաղաքականապես շատ ավելի հստակ էր, թեև մի շերտ կար, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ոճը չէր ընդունում, չէր մասնակցում շարժմանը: Իշխանության համար ակնհայտ դարձավ, որ հասարակությունն իրեն չի ընդունում, չի ընդունում այս իրավիճակը:
Մարինե Պետրոսյանի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի ուժեղ քաղաքական գործիչ էր, շատ ընդգծված էր, շատերը թեև գոռում էին Լևոն, բայց շատերը Լևոնի համար չէին գալիս, փոփոխություն էին ակնկալում, այսօր էլ շատերն ասում են Րաֆֆիի համար չեն եկել, եկել են հանուն փոփոխության:
Սակայն, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափում է քաղաքական ձևակերպումներից, համակարգային հարց դնելուց, մինչդեռ 2008-ին կար ձևակերպում՝ ավազակապետություն:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով՝ շարժումը մարելու է՝ չնայած որոշ բաներ թույլ կտան առողջացնել պրոցեսը: Կարևոր է՝ հինգ տարի հետո նույն սցենարը չկրկնվի:
«Այսօր մտավորականության տեսակն է խայտառակվում, մեղադրանքներ են հնչում՝ ով ինչ է վերցրել, ով ում է պարտք. պետք է սա կանգնեցնել, չափ կա, որը չի կարելի անցնել: Մի լավ բան կա՝ պետք է երբևէ չվերցնես, եթե մի բան վերցնում ես, պետք է վերադարձնես. ես չեմ ուզում դրա մեջ ներգրավվել», ասել է ռեժիսորը՝ նկատի ունենալով վերջին օրերին Շուշան Պետրոսյանի, Ռուբեն Հախվերդյանի շուրջ ծավալված աղմուկը:
Մարինե Պետրոսյանի կարծիքով, Շուշան Պետրոսյանը սխալ արեց, որ մտավ քաղաքականություն, քանի որ պրոցեսներից ոչինչ չի հասկանում, իզուր կրակ է վերցնում իր վրա, փորձում է պաշտպանել ՀՀԿ-ին, սակայն հակառակն է ստացվում. «Տխուր է այն, ինչ կատարվում է Շուշանի հետ: Ես նրան խորհուրդ կտայի քաղաքականությունից հեռանալ»,- ասել է Մարինե Պետրոսյանը:
Շարժումը կմարի, բայց անհետեւանք չի անցնի
16:00 - 7.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
10/10/14 20:46
«Ձևավորվել է նոր համազգային շարժում. ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն». Լևոն Տեր-Պետրոսյան
10/10/14 20:01
Ձևավորվել է նոր համազգային շարժում. ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան
23/02/22 20:01
Կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի գործունեությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
15/01/22 19:26
Փաշինյանի վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
21/09/21 11:52
«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է». Լևոն Տեր-Պետրոսյան
27/05/21 22:31
Ալիևը համոզված է, որ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում և փորձում է հնարավորինս շատ բան կորզել նրանից․ Լևոն Տեր-Պետրոսյան
08/03/21 17:59
Լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը, միաժամանակ ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը. Լևոն Տեր-Պետրոսյան
15/11/20 18:14
Ու՞ր էր, թե հայը գոնե հետին խելք ունենար․ Լևոն Տեր-Պետրոսյան
13/11/20 00:15
«Մի մոլորության մասին». Լևոն Տեր-Պետրոսյան
10/11/20 18:29
Պահի հրամայականը. Լևոն Տեր-Պետրոսյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան