Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրինագիծը:
Նախագծին դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք՝ օրենքի շուրջ բուռն քննարկումներ ընթացան։ Ընդդիմադիր ուժերը կարծում են, որ նոր նախագծով ոլորտում կոռուպցիան չի վերանա, տարկետման վերացումը կազդի գիտությամբ զբաղվող երիտասարդների ճակատագրի վրա, իսկ բանակից ազատվողները կշարունակեն ազատվել, քանի որ հիմնականում ազատվում են առողջական խնդիրների պատճառով։