Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

«Հանրապետության օրվա տոնակատարությունները երկրի բոլոր քաղաքացիների համար հպարտության առիթ են»,- ասվում է պատրիարքական տեղապահի հայտարարության մեջ:

Խոսելով իր, պատրիարքարանի հոգևորականների և Թուրքիայի հայ համայնքի անունից՝ Բեքչյանը հաջողություն է մաղթել Էրդողանին պետական բոլոր գործերում: