Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: