ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ֆեսյբուքյան գրառման մեջ թեև որևէ մեկի անունը չի հիշատակվում, սակայն հասկանալի է, որ այդ գրառման մեջ մատնանշված անձը պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն է. «Ուստի, Վիգեն Սարգսյանը պետք է պարզաբանում տա, թե ինչու ինքը 1992 թվականին բանակում չի ծառայել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ճամանակ ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ Վիգենի կենսագրության մեջ արված այն գրառումը, որ 2000թ.-ի սկզբին ծառայության է անցել բանակում, անպատշաճ վարքագիծ է, որովհետև նա Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել։ «Մեր պնդումը շարունակում է մնալ նույնը՝ զարտուղի ճանապարհներով ազատվողների 90-ը տոկոսը դա անում է առողջական պատճառներով, օրինագիծը այդ հարցը չի ծածկում»,-ասաց պատգամավորը:
Վերջինս նաև անդրադարձավ նաև այսօր Ազգային ժողովում քննարկվող՝ 2018 թվականի բյուջեին: Փաշինյանը նշեց, որ իրեն որևէ բան չեն ասում Կառավարության ղեկավարի բերած վիճակագրությունն ու բյուջեով նախատեսված թվերը,. «Մենք տեսնում ենք, որ անընդատ ունենում ենք գնաճ, իսկ սրան զուգահեռ՝ չեն ավելանում աշխատավարձերն ու թոշակները. այնպես որ՝ սպասել, որ ականատես կլինենեք տնտեսական աճի, կասկածելի է ինձ համար»:
Գնահատելով Կառավարության գործունեությունն առհասարակ՝ Փաշինյանը նշեց. «Այսօրվա Կառավարությունը վարում է աղքատության խորացման քաղաքականություն»: