Կատալոնիայի Ժեներալիտետի (գործադիր իշխանություն) առանձին անդամներ, որոնք ավելի վաղ աշխատանքից հեռացվել Էին Իսպանիայի կառավարության կողմից, հոկտեմբերի 30-ին եկել են իրենց աշխատատեղեր եւ Համացանցում զետեղել դա հաստատող լուսանկարներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հայտնել են իսպանական ԶԼՄ-ները: Այսպես, տարածքների եւ կայուն զարգացման նախարար Ժոզեպ Ռույը Twitter-ում լուսանկար Է զետեղել, որում նա նստած Է իր աշխատասեղանի առջեւ: Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմնը Instagram-ում լուսանկար Է հրապարակել Ժեներալիտետի պալատից՝ դրան կցելով «Բարի օր» գրությունը:
Կատալոնիայի գյուղատնտեսության դեպարտամենտի գլխավոր քարտուղար Դավիդ Մասկորտը նույնպես իր աշխատատեղի լուսանկարն Է զետեղել Է Twitter-ում: Նաեւ լրագրողները լուսանկարել են Կատալոնիայի տարբեր դեպարտամենտների մի քանի անդամների, որոնք դուրսուներս են անում կառավարական շենքերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: