Կատալոնիայի կառավարության մոտավորապես կեսը չի ճանաչում պաշտոններից իրենց հեռացնելու վերաբերյալ Մադրիդի որոշումը եւ մնում են տարածաշրջանի «միակ օրինական ղեկավարները»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալֆրեդ Բոշը՝ հանդես գալով BBC բրիտանական հեռարձակող կորպորացիայի Newsnight ծրագրով:
Նրա հայտարարությունները հաղորդվել են հոկտեմբերի 31-ին: Նա ասել Է, որ տեղական վարչակազմի ներկայացուցիչների կեսն առաջվա պես գտնվում Է Կատալոնիայում, եւ նրանք սովորականի պես աշխատանքի են դուրս եկել, չնայած այն բանին, որ պաշտոնից հեռացված տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ուղեւորվել Է Բելգիա:
«Խնդրում եմ, ամբողջ աշխարհին հիշեցրեք, որ Կատալոնիայի կառավարության անդամների կեսը գտնվում Է Բելգիայում, իսկ նրա մյուս մասն այժմ մնում Է Բարսելոնայում,-Բոշի խոսքը մեջբերում Է Daily Express թերթը:-Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք գնում իրենց գրասենյակներ»: «Այժմ Կատալոնիայում շատ բարդ իրադրություն Է, որտեղ իրականությունն այնքան Էլ չի համապատասխանում այն օրենքներին ու կարգին, որոնք սահմանում Է Մադրիդը»,-հավելել Է Բոշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: