«2020 թվականի նոյեմբերից հետո մենք Արցախում իրականացրել ենք 136 միլիարդ դրամի ծրագիր։ 120 միլիարդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերի». Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն նշեց, որ այդ գումարով օրինակ արվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարումը․ «2021 թվականին Արցախի ողջ բնակչության ողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից։ Մի որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերևը չի վճարվել։ Բայց մենք որոշակի կենսական նշաձողը Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարել ենք»։