«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին: Ս. Սարգսյանը չի կոնկրետացրել՝ ի՞նչ նկատի ունի «ցավոտ լուծումներ» ասելով, որո՞նք են լինելու փոխզիջումները: Բայց դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ նախկին ու ներկա համանախագահների, նաեւ Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նախկինում հնչեցրած խոսքերը:
Մինչ այդ, սակայն, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իշխանության մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է. «Ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել, ասել ժողովրդին: Բայց այսօր մենք, գոնե իբրեւ Դաշնակցություն, չենք խոսում որեւէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որեւէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել: Մենք այսօր պետք է պատրաստ լինենք ցանկացած լուծման»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: