Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 31-ին ազգային խորհրդարանի նիստին եկել Է պատկերապատումների հերոս Սուպերմենի հագուստով, որով քաղաքական գործիչը պատրաստվում Էր նշել Հելոուինի տոնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CTV հեռուստաալիքը:


Կառավարության ղեկավարը նիստերի դահլիճին, որի մոտ կանգնած Էին լրագրողները, մոտեցել Է կապույտ աշխատանքային կոստյումով եւ սպիտակ վերնաշապիկով՝ կարմիր փողկապ կապած: Նա դրել Էր սեւ շրջանակով մեծ ակնոց, իսկ վարչապետի մազերը սղալված Էին գելով: Հենց այս տեսքն ունի Քլարկ Քենթը, ինչպես Սուպերմենին կոչում են առօրյա կյանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: