«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, չնայած մոտ մեկ շաբաթ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան է վերադարձել, սակայն կապի դուրս չի գալիս Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային դիմադրության ճակատի հետ։ Նրա հետ ուղիղ կապվելն անհնար է՝ բջջային չունի, իսկ օգնականները խոստացել են երկուշաբթի ներկայացնել նրա պատասխանը՝ պատրա՞ստ է հանդիպել ճակատի հետ, թե՞ մերժում է, սակայն խոստումը չեն կատարել։

Ի դեպ, շաբաթվա վերջին, հավանաբար՝ ուրբաթ օրը, կհրապարակվի հռչակագիրը, որը շաբաթներ շարունակ քննարկվում էր ճակատում։ Կապի դուրս չի եկել նաեւ Սեյրան Օհանյանը, թեեւ տեղեկացրել էր, որ քաղաք վերադառնալուն պես կարձագանքի կոչին, որի հասցեատերը նաեւ ինքն է, սակայն մինչ օրս՝ ձայն բարբառո հանապատի։ Իսկ ճակատի անդամներն այս օրերին բանակցում են տարբեր անձանց հետ՝ փորձելով ընդլայնել մասնակիցների ցանկը»:

Առավել մանրամասն` «Հրապարակ»  օրաթերթի այսօրա համարում: