«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետեւ Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիեւի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»:
Դա է նաեւ պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում