Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Մոլդովա: Այս մասին նշեց Իգոր Դոդոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ավարտին ԶԼՄ-ների համար հայտարարության ընթացքում:
«ՀՀ Նախագահին, բարձրագույն ղեկավարությանը պաշտոնական այցով հրավիրել եմ Մոլդովա: Հույս ունեմ, որ այդ այցը տեղի կունենա: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահին այս հրավերի համար: Լիահույս եմ և վստահ, որ իմ պաշտոնական այցից հետո ակտիվություն, նոր խթան կլինի և բիզնեսի, և հասարակության մակարդակով: Ի դեպ, մեր երկրում ունենք բավական ակտիվ հայ համայնք»,- հաղորդմամբ՝ ասաց Մոլդովայի Նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Նախատեսված է Մոլդովայի Հանրապետության Նախագահի այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: