«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ ՀՀԿ վերնախավի կողմից հատուկ մարտավարությամբ ծրագրվող սարդոստայն է հյուսվում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է ներքին կառույցներին բոլոր ձեւերով հարձակվել ու ոչնչացնել վարչապետին եւ այնպիսի տպավորություն ստեղծել, որ նա առ ոչինչ է։ Այսինքն պետք է այնքան թուլացնել վարչապետի դիրքերը, որ նա ամեն հարցում կախված լինի Սերժ Սարգսյանից։
Մարտավարական ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2018 թվականի գարունն է։ Այդ է պատճառը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում իշխանությունից սնվող լրատվամիջոցների տեսադաշտում»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում