«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Եթե նախորդ տարիներին այս ՀԿ-ի գործունեությունը աչքի էր զարնում, տարվա մեջ մի քանի անգամ գումարվում էին խորհրդի նիստեր եւ եզրափակվում համագումարներով, ապա հիմա «Նիգ-Ապարանը» համեստորեն լռում է։ Պատճառն այն է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին արգելվել է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ և ընդհանրապես բավարարվել միայն մայիսի 28-ի և հին նոր տարվա տոնական միըոցառումների կազմակերպմամբ»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում