«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները եւ հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:
Հրապարակումից հետո «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10- 12 հազար դրամի սահմանում գումար: Տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ Հերմինե Նաղդալյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ անհասանելի էր:
Հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին եւ խնդրեցինք տեղեկություններ տալ այն մասին, թե 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որքա՞ն գումար է ԱԺ-ի աշխատակազմը վճարել ֆիքսված հեռախոսի, բջջային կապի, ռոումինգ ծառայության եւ ինտերնետ կապի համար: Խնդրել էինք տեղեկությունը տրամադրել առանձին-առանձին: Մյուս հարցով Արա Սաղաթելյանին խնդրել էինք ասել, թե նույն ժամանակահատվածում ո՞ր պաշտոնատար անձինք են օգտվել ռոումինգի ծառայությունից եւ որքան գումար է դրա համար վճարվել:
Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հարցումն ուղարկել է ԱԺ-ի հանրային կապերի վարչություն: Շուրջ 15 օր է անցել նամակագրությունից, սակայն ԱԺ-ն դեռ չի պատասխանել վերը նշված եւ ոչ մի հարցի: ԱԺ-ից մեզ բանավոր հայտնել են միայն, որ չեն կարողանալու առանձին-առանձին նշել, թե որ հեռախոսահամարի համար որքան են վճարել:
Նույնաբովանդակ հարցում էլ ուղարկել էինք կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին: Համաձայն մեզ ուղարկված պատասխանի, այս տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմը «Կապի ծառայություններ» հոդվածով վճարել է ֆիքսված հեռախոսների համար 15 միլիոն 476 հազար դրամ, իսկ բջջային հեռախոսակապի համար, որի մեջ մտնում է նաեւ ռոումինգ ծառայությունը՝ 2.6 միլիոն դրամ: «Օպտիմալացման աշխատանքներ են տարվում նշված ծառայության գծով, որի արդյունքում ծախսերը կկրճատվեն կրկնակի անգամ»,- փոխանցնել են կառավարությունից:
Ինչ վերաբերում է առանձին պաշտոնյաներին, ապա ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն օգտվել է ռոումինգից եւ 10 ամսվա ընթացքում վճարվել է մոտ 160 հազար դրամ, կառավարության արտաքին կապերի վարչության պետը 40 հազար դրամի է խոսել, իսկ վարչապետի արարողակարգի բաժնի պետը՝ 142 հազար դրամի:
Հ.Գ. ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը 2018 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե լրագրողների համար աշխատանքային նոր միջավայր են ստեղծելու ԱԺ-ում, քանի որ վերջիններս միջանցքներում ընկճված են նստում: ԱԺ աշխատակազմի ղեկավարն ավելի օգտակար գործ արած կլիներ, եթե լրագրողների հարցումներին օրենքով սահմանված կարգով պատասխան տրամադրեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ՀԺ». Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի խոսել է հեռախոսով
9:46 - 11.Նոյեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
06/07/21 22:26
Ոստիկանության ծառայողները վերջին հինգ ամսում 3.7 մլրդ դրամի պարգևավճար են ստացել. News.am
02/07/20 21:41
Առաքել Մովսիսյանի որդուն 4 ամիս չեն թույլատրում հեռախոսով խոսել կամ տեսակցել հարազատներին. News.am
13/06/19 12:52
Ավտոբուսի վարորդը ծխում է և հեռախոսով խոսում
27/06/17 16:00
Երկար ժամանակ խոսել է հեռախոսով, հետո լսվել են կրակոցներ. նոր մանրամասներ՝ Մոսկվայում հայ գործարարի սպանությունից (տեսանյութ)
07/02/17 10:02
«ՉԻ». Հերմինե Նաղդալյանը ուզում է դեսպան դառնալ
23/01/17 21:36
Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
23/01/17 16:32
Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում
29/11/16 12:41
Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի. Հերմինե Նաղդալյանը՝ ՀՀԿ կանանց հասցեին հնչող քննադատությունների մասին
09/05/16 15:44
Հերմինե Նաղդալյանը շարունակում է իր «հայ առաջին կին օլիգարխի» կոչմանը համապատասխանը գործելաոճը
03/05/16 10:20
«ՀԺ». Հերմինե Նաղդալյանը Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ փորձում է հասնել նրան, որ իրեն չպատժեն
02/05/16 15:27
Հերմինե Նաղդալյանը ուղղակի «ժեռտվա» է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան