Վիննիցայի 22-ամյա բնակիչն ամուսնացել է սեփական տատի քրոջ հետ՝ բանակ գնալուց խուսափելու համար: Այս մասին հայտնում է newsru.co.il-ը:
85-ամյա կնոջ հետ «հարաբերություններն օրինականացնելուց» հետո երիտասարդը զինկոմ տեղեկանք է տարել այն մասին, որ իր կինը հաշմանդամ է և մշտական խնամքի կարիք ունի:
Բանակից խուսափելու այդ յուրօրինակ միջոցը զարմացրել է նույնիսկ զինկոմի աշխատակիցներին, ովքեր բանակից խուսափելու տարբեր մեթոդներ են տեսել: