Ազգային ժողովի դիմաց այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում «Առինջ մոլ»-ի առևտրականները:
Վերջիններս շարունակում են պահանջել ՊԵԿ-ից՝ դադարեցնել հարկային անհարկի ստուգումներն ու փաստաթղթաշրջանառության անիմաստ պահանջը:
Բողոքի ակցիայի մասնակից առևտրականները հայտնում են, որ իշխանությունների կողմից իրենց ամենատարբեր ձևերով սպառնում են. «Մեզ ասում են, որ եթե այսպես շարունակենք, կկորցնենք ոչ միայն մեր աշխատանքն, այլև մեր կյանքին է արդեն վտանգ սպառնալու»,- ասացին առևտրականները՝ նշելով, որ Ազգային ժողով են ուղարկել համապատասխան գրություններ, որոնք, սակայն, դեռ անպատասխան են:
Առևտրականները լրագրողներին խնդրեցին իրենց ներկայացնել ոչ թե «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներ, այլ՝ պարզապես առևտրականներ:
Նշենք, որ առևտրականների խնդրի մասին նաև բարձրաձայնեցին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, նիստը վարողից պահանջելով այս հարցը մտցնել ԱԺ օրակարգ: