Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի Է ժամանել Մանիլա, հիացրել Է ֆիլիպինցի կին ձեռնարկատերերին՝ համբուրելով նրանց այտերը: Թրյուդոն ներկայում գտնվում Է Ֆիլիպիններում, որտեղ տեղի Է ունենում ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովը:

 


Նոյեմբերի 13-ին Կանադայի վարչապետը հանդիպում Է անցկացրել Great Women Project ծրագրի մասնակիցների հետ, որը նպատակամղված Է փոքր գործարարության ոլորտում զբաղված կին ձեռնարկիչներին օգնություն ցույց տալուն: Ինչպես հայտնել Է տեղի Rappler նորությունների պորտալը, որտեղ հրապարակված Է հանդիպման տեսագրությունը, ծրագրի ավարտից հետո հանդիպման մասնակից կանանցից մեկը Կանադայի վարչապետին խնդրել Է համբուրել իր այտը, ինչն Էլ Թրյուդոն արել Է:

 


Ինչպես գրել Է հրատարակությունը, շուտով Կանադայի վարչապետն ստիպված Է եղել համբուրելու բոլոր ֆիլիպինցի կին ձեռնարկիչներին, որոնք գտնվում Էին սենյակում: Այտին համբույր Է «բաժին հասել» նաեւ մի տղամարդ ձեռնարկատիրոջ, որը նույնպես ներկա Է եղել միջոցառմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: