«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռեւս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը: Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչեւ ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ունեցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որպես խնդրի լուծում դիտարկում են խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը եւս շրջանցել՝ ձեւացնելով, թե ընտրությունները ընդամենը խոշորացումով են պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: