«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության /նախկին ՕԵԿ/ վարչության անդամներից Արթուր Միսակյանը հիասթափված ու նեղացած է հարազատ կուսակցությունից: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ նա դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միսակյանը, բնականաբար, հերքեց կուսակցությունից դուրս գալու լուրերը, սակայն չթաքցրեց. «Այժմ կուսակցական գործունեությամբ որպես այդպիսին չեմ զբաղվում»: Չնայած նա վստահեցրեց, թե ՀՎԿ-ականների հետ կապը պահում է, միշտ հանդիպում եւ շփվում են, սակայն միեւնույն ժամանակ շեշտեց, թե այժմ պասիվ շրջան է, եւ կուսակցական գործունեություն չկա:
Ստացվում է՝ փաստացի շարունակում է մնալ կուսակցության անդամ, սակայն գործնականում՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: