Արաբկիր բժշկական համալրից հայտնում են.
«Հանուն հայրենիքի մարտիրոսվածներին «Արաբկիր» ԲՀ-ի ընտանիքից միացավ մեր գործընկերը' պահակային ծառայության պետ Արթուր Միսակյանը: Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից Արթուրն այնտեղ էր' որպես առաջնագիծը պահող ֆիդայական ջոկատի անդամ, եւ այսօր էլ, մեր ազգի համար օրհասական ու վճռորոշ այս պահին, նա մեկնեց Արցախ ու նահատակվեց' բռնելով հավիտենականության ճանապարհը:
Խոնարհվում ենք, սիրելի Արթուր»: